211652_close_icon
views-count7567 դիտում article-date 23:54 21-08-2015

ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը. ֆոտոշարք

Օգոստոսի 20-ին ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Արամ Դանիելյանի հետաքրքիր և բովանդակալից անհատական ցուցահանդեսի բացումը: Նկարիչն արվեստասեր հասարակությանը ներկայացրեց կյանքի մասին պատմող երազական և իրական երևույթների միաձուլմամբ ստեղծված յուրօրինակ աշխատանքները՝ էքսպրեսիոնիզմ ոճում: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչներ Վլադիմիր Աբրահամյանը և Հրայր Գրիգորյանը, «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը, «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահի տնօրեն Սահակ Սահակյանը, ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, հագուստի մոդելավորող Հասմիկ Աբրահամյանը, Լիլիթ Մարգարյանը, Քրիստինե Գրիգորյանը, հաղորդավարուհիներ Արևիկ Ուդումյանը, Լիանա Տեր-Մինասյանը, Հակոբ Պապիկյանը (Ժակ), դերասաններ Վահագն Գրիգորյանը, Կարեն Բաբաջանյանը, Ժաննա Բուտուլյանը, Մարիամ Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սուրեն Առուստամյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և ուրիշներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 26-ը։ Լուսանկարները՝ Ֆլորա Աբգարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր