211652_close_icon
views-count1380 դիտում article-date 15:03 22-08-2015

Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային շենքի վերաբնակեցման ծրագրի 2-րդ փուլի վիճակահանությունը: Ծրագրի այս փուլում ներառված է 45 ընտանիք: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 45 ընտանիքների ներկայացուցիչները, վիճակահանության սկզբունքով, ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց 45 բնակարանները: Հարկ է նշել, որ ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել էին բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված ցանկի համաձայն: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ: Բնակարանների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր