211652_close_icon
views-count1080 դիտում article-date 12:14 22-09-2015

Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հերթական անգամ հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր: Քաղաքապետի տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս ներկայացրել է բնակարանների փոխհատուցման կարգն ու ընթացակարգը, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Վերաբնակեցման գործընթացն առավել կազմակերպված և արագ անցկացնելու նպատակով Վահե Նիկոյանը բնակիչներին հորդորել է նախապես պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, որ այս փուլում ևս, ինչպես նախորդ բոլոր փուլերում, բնակարանների ընտրությունը կկատարվի վիճակահանությամբ: Հարկ է նշել, որ այս փուլը գործընթացի վերջին փուլն է, որով ամբողջությամբ ավարտվում է վերոնշյալ շենքի բնակիչների նոր բնակարաններում վերաբնակեցնելու գործընթացը:

Նմանատիպ նյութեր