211652_close_icon
views-count1663 դիտում article-date 22:08 26-11-2015

Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 շենքի 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 հանրակացարանային շենքի ևս 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը:  Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 և շինարարների 6/1 շենքերի հարկաբաժիններում առկա բնակարանները: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր