211652_close_icon

Հենրիխ Մխիթարյան. Անհամբերությամբ սպասում եմ հերթական խաղին

views-count4555 դիտում article-date 14:24 22-08-2015
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բունդեսլիագում թիմի հերթական խաղին: «Ողջույն, երկրպագուներ: Պատրա՞ստ եք Բունդեսլիգայի առաջիկա խաղին: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում դրան», գրել է Մխիթարյանը: Նշենք, որ Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Բորուսիան» օգոստոսի 23-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Ինգոլշտադտի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:

Նմանատիպ նյութեր