211652_close_icon
views-count1002 դիտում article-date 13:40 24-08-2015

Վանաձորում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին

Մայիսի 23-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ անձի կողմից 1973 թ. ծնված Արփինե Հ.-ի պարանոցից ոսկյա խաչը՝ ոսկյա 2 կախազարդով, բացահայտ հափշտակելու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1995 թ. ծնված Դավիթ Ա.-ն: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր