43221 դիտում
16:46 24-08-2015
Քիմ Քարդաշյանի և այլ ճանաչված մարդկանց անվտանգությունը պահպանողին ծեծի ենթարկելու գործը փոխանցվել է ՀՔԾ. պարզվել է, որ կասկածյալը մաքսային աշխատակից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ին Երևանում «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործին, փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիմնական կասկածյալ, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին աշխատում է Մաքսային կոմիտեում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/21/62358/]հայտնել [/url]էինք, օգոստոսի 21-ին, ժամը 03:30-ի սահմաններում, հարձակվել և ծեծի էին ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վ. Խոցանյանին:
Հայտնել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:
Վ. Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ: Վերջին թարմ դեպքը Քիմ Քարդաշյանն ու Շեյխուզի Մոզանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)