211652_close_icon
views-count1509 դիտում article-date 11:38 25-08-2015

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Վալենտինա Մատվիենկոյին. ռուսական կողմը մերժումը քաղաքականացված է համարում

ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պատրաստվում էր մասնակցել օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայանալիք Միջխորհրդարանական միության նիստին, հաղորդում է Ineterfax-ը: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ մեկնելու համար դեռ 1 ամիս առաջ մուտքի վիզա էին ստացել ռուսական պատվիրակության բոլոր անդամները: «Ցավոք, Վաշինգտոնը ակնհայտորեն թշնամական և քաղաքականացված քայլ արեց, սակայն այդ որոշումը անպատասխան չի թողնի ռուսական կողմը»,-հայտնել է ՌԴ բարձրաստիճան աղբյուրը:

Նմանատիպ նյութեր