211652_close_icon

Բեռլինը Կրեմլի հետ հարաբերություններում հեռանկարներ է փնտրում. Գերմանիայի ԱԳՆ

views-count1201 դիտում article-date 15:33 25-08-2015
Գերմանիայի իշխանություններին անհրաժեշտ է Կրեմլի հետ հարաբերություններում հեռանկարներ որոնել: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն կարող «վերջին պատասխան» լինել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հիշեցնենք, որ վերջերս Եվրամիության անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկարաձգեցին Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր