211652_close_icon
views-count1316 դիտում article-date 12:16 26-08-2015

Հունգարիան 1 օրում ռեկորդային թվով ներգաղթյալների է ընդունել

Հունգարիայի սահմանային ոստիկանությունը հայտնել է, որ միայն 1 օրում՝ օգոստոսի 25-ին, գրանցել է ռեկորդային՝ 2,5 հազար ներգաղթյալների: BBC-ի փոխանցմամբ՝ միայն այս ընթացիկ ամսում առավելապես Սիրիայից Հունգարիա է գաղթել 34 հազար մարդ: Սպասվում է, որ այսօր հունգարական իշխանությունները կհայտարարեն ոստիկանության նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որի միջոցով կփորձեն զսպել ներգաղթյալների հոսքը: Իշխանությունները մինչև օգոստոսի վերջը կավարտեն Սերբիայի հետ սահմանին փշալարերով արգելապատնեշի տեղադրումը:

Նմանատիպ նյութեր