211652_close_icon
views-count890 դիտում article-date 13:26 26-08-2015

Նիդերլանդներում քննարկվել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում հոլանդացի փորձագետների առաջարկությունները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած փորձագետների պատվիրակությունը մասնակցում է Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում օգոստոսի 23-ին մեկնարկած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ուժեղացման» ԵԽ/ԵՄ համատեղ հնգօրյա ծրագրին: Բացելով քննարկումների շարքը՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենսդրական բարեփոխումների գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած սերտ համագործակցությունը և գոհունակությամբ ընդգծել հոլանդացի մասնագետների կատարած ծավալուն խորհրդատվական աշխատանքը: Նախարարի տեղակալը խնդիր է դրել երկողմանի քննարկումների արդյունքում գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես եվրոպական չափանիշներին, այնպես էլ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղվածությանը և առկա հիմնախնդիրներին։ Հանդիպումների ընթացքում օրենսդրական բարեփոխումներում ներգրավված հայաստանյան փորձագետները Մաստրիխտի համալսարանի Եվրոպական իրավունքի ինստիտուտի գործընկերների հետ քննարկել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացում Մաստրիխտի համալսարանի փորձագետների առաջարկությունները, ինչպես նաև կատարվել է նշված օրենսգրքերին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում: ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությամբ: [b]ՀՀ Արդարադատության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր