211652_close_icon
views-count1454 դիտում article-date 13:10 26-08-2015

ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության տեքստից կտրված են դեմ նախագծին. Արմեն Ռուստամյան. «Առավոտ»

«Մարդիկ կան, որ լավ էլ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, բայց իրենց շահերից չի բխում, որովհետև իրենց երազանքն է կամ վերադառնալ նախագահ, կամ մեկին նշանակել նախագահ, որն այս լիազորությունները կպահպանի։ Ես ժողովրդին եմ հարց տալու՝ ի՞նչ երաշխիք ձեզ, հարգելի ժողովուրդ, որ 3-րդից դժգոհ եք, 4-րդ նախագահից չեք դժգոհելո՞ւ։ Այլընտրանքը սա է այս մղձավանջի», -«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նաև հավելել է, որ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության տեքստից կտրված են դեմ նախագծին։ Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, Արմեն Ռուստամյանն էր պայքարում նախագահի աթոռի համար, երբ Վահան Հովհաննիսյանի հետ մտել էր ընտրությունների մեջ։ Դրանից կարելի է եզրակացնել, որ նա խորհրդարանական համակարգի կողմնակից չէ։ Բնականաբար, ես նման պրիմիտիվ դատողություն չեմ անի, ոչ էլ որևէ մեկին խորհուրդ կտամ»։

Նմանատիպ նյութեր