9643 դիտում
15:47 26-08-2015
Առողջապահության նախարարությունում ավելի շատ հեքիաթն է կանչում, քան՝ բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ Առողջապահության նախարարությունում ՀՀ ԱՆ Հիվանդությունների Վերահսկման և կանխարգելման ագային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը և նույն կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը բարձրաձայնում էին նախարարության որդեգրած քաղաքականության երազանքները կապված դպրոցահասակների առողջական վիճակի վերահսկման ու առողջության պահպանման նորմատիվների հետ:
Որքան էլ որ լրագրողներին ներկայացված իրազեկման թերթիկի տեղեկությունները և նորմատիվները անհրաժեշտ ու ցանկալի են յուրաքանչյուր ծնողի ու երեխայի համար, դրանք անիրական կմնան դեռևս շատ երկար տարիներ:
Բանն այն է, որ այդ նորմատիվները առաջին հերթին հարկավոր էր պահանջների տեսքով հասցեագրել ոչ թե մեզ՝ լրագրողներիս միջոցով հանրայնորեն, այլ անձամբ համապատասխան տեսչության միջոցով՝ ՀՀ կրթության նախարարությանը, սննդի անվտանգության տեսչությանը, տարածքային կառավարման մարմիններին և նույն ինքը՝ Առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակին և այլ ստորաբաժանումներին: Քանզի որքան էլ որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ծնող իրազեկ լինի ու պահանջատեր երեխայի առոջության պահպանման հնարավորությունների առումով, միևնույն է հնարավոր չէ հասնել համատարած արդյունքի, չէ որ ծնողների մեծ մասը չի կարող ճիշտ գնահատել երեխայի հենաշարժական համակարգի վիճակը, դասասենյակի լուսավորության աստիճանը, գրատախտակների հեռավորության, դասարանի կահույքի չափսերի համապատասխանությունը երեխայի քաշին ու հասակին և այլ պահանջները, որոնք այսօր ներրկայացվում էին հանրությանը:
Արդյունքում հարց է ծագում՝ ԱՆ-ը տպավորությու՞ն է ստեղծում, որ հոգում է հանրության առողջության պահպանման մասին, թե՞ պարզապես ուժ չունի իրականացնելու համակողմանի բարեփոխումներ, միջանկայլ օղակ ծառայացնելով զանգվածային լրատվամիջոցներին:
[img]/ups/images/089367400144058955650543.jpg[/img]