211652_close_icon
views-count5137 դիտում article-date 17:59 26-08-2015

ԱՄՆ-ում լրագրողին և օպերատորին սպանել են ուղիղ եթերի ժամանակ. տեսանյութ

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակահերթով սպանել է լրագրողին և օպերատորին, երբ նրանք ТВ WDBJ հեռուստաընկերության ուղիղ եթերում էին: Ողբերգությունը տեղի է ունեցել Վիրջինա նահանգի Մոնետա քաղաքում: ԶԼՄ-ների երկու աշխատակիցների մահվան փաստը հաստատել է հեռուստաընկերության ղեկավարը: Հանցագործության զոհ են դարձել լրագրող Էլիսոն Պարկերը և օպերատոր Ադամ Ուորդը: Հանցագործի կրակահերթից հետո Պարկերը փորձել է փախչել: Երբ հեռարձակումն ընդհատվել է, ստուդիայում գտնվող հաղորդավարը հուզված հայտարարում է, թե չգիտի, ինչ է տեղի ունենում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր