211652_close_icon
views-count4002 դիտում article-date 09:11 27-08-2015

Պիվի Հակոբը դատարանում հաղթել է Ֆինանսների նախարարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևան Գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը չի վճարի ՀՀ ֆինանսների նախարարության կազմած ակտով սահմանված 653 միլիոն դրամի տուգանքը: Բանն այն է, որ ընկերությունը դեռևս անցած տարի ՀՀ վարչական դատարանում բողոքարկել էր իրեն տուգանելու մասին կազմված ակտը: Նոյեմբերին վարչական դատարանը մասնակի բավարարել էր ընկերության բողոքը: Չնայած՝ այս գործով վճիռը իրավական տեսանկյունից ձեւակերպված է որպես «մասնակի բավարարում», սակայն գործնականում կարելի է ասել, որ բողոքն ամբողջությամբ է բավարարվել, քանի որ 653 միլիոն դրամի փոխարեն «Երևան Գարեջուրը» պետք է վճարի ընդամենը մոտ տասը միլիոն դրամի տուգանք: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ժամանակին գրել էր, որ այս գործով կայացված վճիռը ՀՀ ֆինանսների նախարարությունը սկզբում բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այստեղ մերժում ստանալուց հետո` վճռաբեկ դատարան: Բայց վճռաբեկը ևս ֆիննախին մերժել է»:

Նմանատիպ նյութեր