211652_close_icon
views-count1786 դիտում article-date 14:22 27-08-2015

Էլեկտրոնային ծխախոտները մահացու վտանգավոր են երեխաների համար. հետազոտություն

Մասնագետները հայտարարել են, որ էլեկտրոնային ծխախոտներ օգտագործողները չեն հետեւում դրանց պատշաճ պահպանությանը, ինչը նրանց երեխաների համար մահացու վտանգ կարող է առաջացնել, գրում է Academic Pediatrics-ը: Էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների 36%-ը խոստովանել է, որ դրանց համար նախատեսված հեղուկը պահում է երեխաների համար հասանելի վայրում: 3%-ն էլ նշել է, որ իրենց երեխան գոնե մեկ անգամ փորձել է խմել այն: Մասնագետներն ահազանգում են, որ հեղուկը պարունակում է նիկոտին, գլիցերին եւ «պրոպիլենգլիկոլ», եւ մեկ գդալ խմելու դեպքում երեխան կարող է մահանել: Ավելի քիչ քանակության հեղուկն էլ ծանր թունավորման կհանգեցնի:

Նմանատիպ նյութեր