211652_close_icon
views-count5591 դիտում article-date 20:43 27-08-2015

Երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին և 30-ին, առավոտյան 06:00-ից մինչև 09:00-ի ժամային միջակայքում երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն: Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր