211652_close_icon
views-count2582 դիտում article-date 15:29 25-09-2015

Սեպտեմբերի 26-ին և 27-ին երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն: Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր