211652_close_icon
views-count2875 դիտում article-date 22:28 27-08-2015

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հեբելյանական 150-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 25-ին

150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հետ համատեղ նոր կատակերգություն՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ: Ի դեպ՝ սա Հայսատանի սահմաններից դուրս գործող միակ հայկական պետական թատրոնի հետ առաջին համագործակցությունը չէ, այս երկու ստեղծագործական կոլեկտիվները նույն բեմում առիթ ունեցել էին ստեղծագործել նաեւ 2013-ին՝ ՀՀ ժող.արտիստ պրոֆսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած Այ քեզ խափաբալա ներկայացման շրջանակներում: 150-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումն ազդարարող այս ու էլի մի քանի պրեմիերաներով, կսկսի իր աշխատանքը դրամատիական թատրոնը սեպտեբերին, իսկ մինչ այդ՝ Գյումրու մշակութային կյանքի զարկերակ-թատրոնում շարունակվում է ստեղծագործական աշխատանքը դեպի ԳԱՄԱՐՋՈԲԱ ՄԱՄԱ-ի պրեմիերա, որն հայ-վրացական «բարեւ»-ով կազդարարի 150-ամյա թատրոնի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը:

Նմանատիպ նյութեր