Ռուսաստանում բանանը թանկացել է
Ռուսաստանում ռուբլու անկման ֆոնին բանանը թանկացել է:
Ըստ վիճակագրական ծառայության «Infoline-Аналитика» ընկերության ղեկավար Միխաիլ Բուրմիստրովի` արժույթի շուկայի անկայուն իրավիճակի հետևանքով առաջին հերթին մրգերից թանկացել է բանանը:
Եթե նախորդ ամիս բանանի արժեքը կազմում էր 40 ռուբլի, ապա օգոստոսի վերջին` 50-55:
Ըստ փորձագետի` օտարերկրյա ծագումով միրգն ու բանջարեղենը ավելի շատ կախում ունեն դոլարի կուրսից, այդ իսկ պատճառով առևտրի կենտրոնները գերադասում են ձեռք բերել նման տեսակի ապրանքատեսակը` առանց միջնորդի: