211652_close_icon
views-count1586 դիտում article-date 13:38 29-08-2015

Լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Շենգավիթը. լուսանկարներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երևանյան մարզական ամառ 2015» մարզամշակութային միջոցառմանը: Մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու առողջ ապրելակերպին ուղղված Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը դարձել է սիրված ու սպասված: Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է ցուցադրական ելույթներով: Հանդիսատեսին ողջունել են նաև սիրված կատարողներ ու պարային խմբեր: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում վարչական շրջանների թիմերը մրցել են միմյանց հետ պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի և փոխանցումավազք-թիավարում փրկօղակի մեջ մրցախաղերում: «Երևանյան մարզական ամառ 2015» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Շենգավիթը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորք-Մարաշ վարչական շրջանը, իսկ երրորդ տեղը կիսել են Ավան և Արաբկիր վարչական շրջանները: Հաղթող թիմերին գավաթները հանձնել ու շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առանձնակի կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու սպորտաձևերի զարգացմանը և մասսայականացմանն ուղղված ծրագրերն իսկապես արդյունավետ են և ապահովում են ոլորտի համաչափ զարգացումը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր