211652_close_icon
views-count2695 դիտում article-date 20:33 22-08-2017

Շենգավիթ վարչական շրջանի Ա. Կարապետյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Պարում է Շենգավիթը» համերգային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Կարապետյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Պարում է Շենգավիթը» համերգային ծրագիրը: Միջոցառման ընթացքում ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարումներով ելույթ են ունեցել սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր: Հայկական ազգագրական պարերով հանդես են եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթի սաները, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական համույթը: Այնուհետ, «Արշակ Դաբաղյանի անվ. Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել է հայկական ավանդական պարերի ուսուցում՝ «Պարենք հայերեն» խորագրով, որի ընթացքում ներկաները սովորել են պարային շարժումներ ու պարել համույթների հետ:

Նմանատիպ նյութեր