211652_close_icon
views-count1745 դիտում article-date 16:09 29-08-2015

Երևանում բնակվող սիրիահայ 161 աշակերտներ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույք նվեր ստացան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նոր ուսումնական տարվա նախօրյակին, երևանաբնակ սիրիահայ 161 աշակերտներ՝ 1-4 դասարացիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույք։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից ողջունել է ներկաներին ու շնորհավորել ներկա աշակերտներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Այնուհետ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետարան հրավիրված երեխաներին են հանձնել նվերները և, զրուցելով ծնողների հետ, վստահեցրել, որ քաղաքապետարանը այսուհետ ևս տարատեսակ ծրագրերով լինելու է երևանանաբնակ սիրիահայ ընտանիքների աջակիցը։ Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ Երևանում բնակություն հաստատելու առաջին իսկ օրերից սատարումի և քաջալերման համար։ [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր