211652_close_icon
views-count3141 դիտում article-date 20:11 07-06-2016

«Չելսին» հաշտություն է կնքել Եվա Կարնեյրոյի հետ

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է, որ ակումբի հաջողվել է հաշտություն կնքել թիմի նախկին բժիշկ Ովա Կարնեյրոյի հետ: Այսպիսով, ավարտեց դատաքննությունը, որը Կարնեյրոն նախաձեռնել էր ընդդեմ «Չելսիի» և թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ: «Ակումբը ափսոսանք է հայտնում, որ հանգամանքների բերումով դադարեցվեց համագործակցություը բժիշկ Կարնեյրոյի հետ, իր անկեղծ ներողությունն է հայտնում նրան և նրա ընտանիքին` պատճառած վնասի համար: Ժոզե Մոուրինյոն նույնպես իր երախտագիտությունն է հայտնում Կարնեյրոյին այն աջակցության համար, որը նա ցուցաբերում էր թիմին` որպես բժիշկ: Մոուրինյոն նրան հետագա հաջողություններ է մաղթում», նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/06/87192/]հաղորդվել էր[/url], որ «Չելսին» Կարնեյրոյին 1,2 մլն ֆունտ փոխհատուցում էր առաջարկել, սակայն բժիշկը չէր համաձայնվել:

Նմանատիպ նյութեր