211652_close_icon
views-count2171 դիտում article-date 10:13 31-08-2015

Քանիե Ուեսթը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ-ի նախագահական ընտրություններում

Ռեփփեր, ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանիե Ուեսթը, մտադիր իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին ռեփփերը հայտնել է MTV-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ: «Ինչպես կռահեցիք, ես պատրաստվում եմ առաջադրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում»,-ուղիղ եթերում հայտարարել է նա: Մրցանակաբաշխությունը վարող Մայլի Սայրուսն էլ հայտարարել է, որ պատրաստվում էր աջակցել 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփին, սակայն այժմ Քանիե Ուեսթի կողմնակիցը կլինի:

Նմանատիպ նյութեր