211652_close_icon
views-count1626 դիտում article-date 12:40 31-08-2015

Բռնաբարություն, սպանություն, սպանության փորձ. նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության, սպանության, սպանության փորձի և գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 25-ամյա երիտասարդը՝ Ա.Ղավալյանը, ալկոհոլի ազդեցության տակ, 2014 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան՝ ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել իր ընկերոջ տուն: Նախապես իմանալով, որ այդ պահին տանը միայն նրա հորաքույրն է, բռնության գործադրմամբ բռնաբարել է նրան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ապա կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել: Այդ ընթացքում տուն է վերադարձել ընկերը և նկատել, որ տան բակի դարպասների դուռը ներսից փակ է, մինչդեռ այն սովորաբար բաց է եղել, քանի որ իրենց հետ ապրող հորաքույրն ունեցել է վատ լսողություն։ Տղամարդը հարևանությամբ բնակվող հորեղբոր առանձնատան բակով մտել է իրենց բակ և տան մուտքի մոտ՝ աստիճանահարթակի վրա, տեսել օտար տղամարդու կոշիկներ, ապա նկատել, որ մուտքի դուռն ամբողջովին բաց է, իսկ տան գույքը՝ խառնված, հատակին՝ արյուն: Կասկածելով, որ տուն գող է մտել՝ ներս չի մտել, այլ շտապել է կանչել հարևանությամբ բնակվող ազգականներին և հարևաններին։ Պատուհանից նայելով՝ հեռուստացույցի լույսի տակ ճանաչել է Ա.Ղավալյանին և հասկանալով, որ Ա. Ղավալյանը հանցավոր նպատակով է բնակարան մուտք գործել՝ զայրացած պահանջել է դուրս գալ: Նախնական քննության տվյալներով՝ Ա.Ղավալյանը, տանից վերցնելով 2 խոհանոցային դանակ, կիսամերկ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում խոհանոցային դանակով հարվածելով նաև ընկերոջ կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Ի վերջո, նրան հաջողվել է փախչել և Ճանապարհին հանելով նաև ջինսե տաբատն ու ներքնազգեստը՝ ամբողջովին մերկ թաքնվել է ավագ դպրոցի նկուղում, որտեղ էլ հայտնաբերվել է իրավապահների կողմից։ Քննությամբ պարզվել է, որ Ա.Ղավալյանը նախկինում կատարել է քրեորեն հետապնդելի այլ արարքներ ևս, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվել՝ մի խումբ անձանց կողմից ռուս կնոջը բռնաբարելու մեղադրանքով։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղավալյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի, 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 138-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 183-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( սպանություն զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով, սպանության փորձ, բռնաբարություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով և ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացութչունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր