211652_close_icon
views-count1140 դիտում article-date 08:26 01-09-2015

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը քչացել է մոտ 3 անգամ. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչև 65 միլիոն դոլարի։ Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։ Բացառություն է կազմում թերևս միայն հանքարդյունաբերության ոլորտը։ Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, և հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան։ Փաստորեն տեղի է ունեցել հակառակը։ Իսկ առավել ուշագրավ է այն, որ ԵՏՄ շրջանակներում մեր կարևորագույն գործընկերը և ՀՀ տնտեսության մեջ ավանդաբար ամենամեծ ներդրումներն անող Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր