211652_close_icon
views-count4935 դիտում article-date 15:11 01-09-2015

Հակառակորդը սեպտեմբերի 1-ին կրակել է Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ. տոնական միջոցառումը ժամանակից շուտ է ավարտվել

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Երեկ գիշեր եւ այսօր առավոտյան կրակահերթ է բացել Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի ուղղությամբ։ Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին վերը նշված գյուղերի բնակիչները։ Նրանք հայտնեցին, որ պատճառը հիմնականում սեպտեմբերի 1-ն էր։ Կրակոցների պատճառով նույնիսկ տոնական միջոցառումը շուտ են ավարտել։ Տեղի բնակիչներն ասացին, որ խուճապի չեն մատնվել, քանի որ դա իրենց համար սովորական է դարձել, հատկապես տոնական օրերին։ Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն էլ հաստատեց, որ կրակոց եղել է, բայց չցանկացավ խոսել այդ մասին՝ նշելով, որ այդպես լարվածությունը ավելի է մեծանում, քան իրականում կա։ Բարեբատաբար, վիրավորներ չկան։ Միայն նյութական վնասներ են եղել։

Նմանատիպ նյութեր