211652_close_icon
views-count2671 դիտում article-date 19:00 01-09-2015

37 –ամյա Հայկուշը սիրեցյալին մեղադրել է իրեն պարբերաբար ծեծելու եւ հարազատներին չվնասելու դիմաց 10.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու մեջ

37 –ամյա Հայկուշ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունն ակնհայտ չի համապատասխանում իրականությանը` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Արտակ Մանուկյանը պարբերաբար իրեն ծեծի է ենթարկել, պարբերաբար զանգահարել է իրեն ու պահանջել իրեն տալ 10.000 ԱՄՆ դոլար գումար` սպառնալով չտալու դեպքում վնասել իրեն և իր հարազատներին, այսինքն` զուգորդվել է Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2 –րդ մասի -ին կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր