84066 դիտում
19:07 12-07-2015
Կենտրոնի դատարանը քաղաքացուն ծեծելու և նրանից 38 000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ կասկածվող Ալավերդյանցի Կոկոյին ու նրա 2 ընկերներին կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ 25-ամյա Կոնստանտին Հունանյանի, 24-ամյա Աշոտ Կարինյանի և 25-ամյա Վաչագան Գեղամյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք վերցվեցին եկամսյա կալանքի ու դատարանից տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ:
Վերջիններս կասկածվում են հուլիսի 10-ին Երևանում 32-ամյա Արեգ Ջրբաշյանին ծեծի ենթարկելու և ավազակային հարձակմամբ նրանից 38 000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալներից Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ Ալավերդյանցի Կոկոն է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/10/59247/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել էին՝ հուլիսի 9-ին Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց:
Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել էին Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել էր 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ա. Ջրբաշյանը աջ և ձախ ձեռքերի կոտրվածքներ, աջ աչքի շրջանում արյունազեղում ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Արդեն լուսաբացին ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նշված Mercedes-ը ուղևորություն էր վերցրել Իսակովի պողոտա: Հասնելով Իսակովի պողոտա՝ այնտեղ հայտնաբերել էին վթարված Mercedes-ը, որը բախվել էր մեկ այլ տաքսի ավտոմեքենայի, որից հետո ստահակները Mercedes-ը թողնելով վթարի վայրում՝ հեռացել էին:
Ոստիկանները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական գործողություններ և ստացել օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարողները գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում, ովքեր այնտեղ էին մեկնել Range Rover մակնիշի 07 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով:
Արդեն «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել էին 25-ամյա Կոնստանտին Հունանյանին, 24-ամյա Աշոտ Կարինյանին և 25-ամյա Վաչագան Գեղամյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+