2618 դիտում
20:39 01-09-2015
Խելահեղ օր. «Մանչեսթեր Յունայթեդը» 80 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Մոնակոյի» 19-ամյա հարձակվողին
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Մանչեսթեր Յունայթեդը» իրականացրեց ամենաաղմկոտ և սենսացիոն գործարքներից մեկը:
Մանկունյացիները 80 միլիոն եվրոյով ձեռք բերեցին «Մոնակոյի» 19-ամյա հարձակվող Անտոնի Մարսյալին: Անգլիական ակումբը ֆրանսիական ակումբին անմիջապես կվճարի 60 մլն եվրո, ևս 20 միլիոնը՝ տարբեր պարգևավճարների տեսքով:
Այս գործարքը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշորներից մեկը: Ավելին, Մարսյալը դարձավ մինչև 20 տարեկանների մեջ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Եվ այս ամենը՝ առանց Ֆրանսիայի հավաքականում գեթ մեկ խաղ անցկացնելու: Ամենազարմանալին այն է, որ մարզական մասնագիտական Transfermarket-ի գնահատմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո:
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը խոստովանել է, որ Մարսյալին ընդհանրապես չեն ցանկացել վաճառել: «Մանչեսթերը» նախորդ շաբաթվանից սկսեց առաջարկություններ անել, իսկ մենք անընդհատ մերժում էինք. 30, 40, 50, նույնիսկ 70 միլիոն եվրո: Սակայն երեկ ֆուտբոլիստին այնպիսի առաջարկ արեցին, որը մենք չէինք կարող մերժել: Դա Սուարեսի, Նեյմարի արժեքներին հավասար գին է», ասել է Վասիլևը:
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
23:59 17-08-2021
«Ռոման» 40 մլն եվրոյով ձեռք բերեց «Չելսիի» հարձակվողին
1958 դիտում
18:15 08-06-2016
«Մանչեսթեր Յունայթեդը» 36 մլն եվրոյով ձեռք բերեց «Վիլյառեալի» պաշտպանին
6233 դիտում
21:22 05-06-2018
«Մանչեսթեր Յունայթեդը» 60 մլն եվրոյով ձեռք բերեց Ֆրեդին
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում