211652_close_icon
views-count1981 դիտում article-date 23:59 17-08-2021

«Ռոման» 40 մլն եվրոյով ձեռք բերեց «Չելսիի» հարձակվողին

«Ռոման» հայտարարեց «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամի ձեռք բերման մասին:
 
Իտալական ակումբը հայտնել է, որ 23-ամյա խաղացողի համար վճարվել է 40 մլն եվրո: Բացի այդ, «Չելսին» կարող է հավելավճարներ ստանալ՝ կախված անգլիացու մրցելույթներից:
 
Աբրահամի հետագա տրանսֆերի դեպքում լոնդոնյան ակումբը նաև տոկոսներ կստանա: Նշվում է, որ «Չելսին» իրավունք ունի Աբրահամի տրանսֆերը ետ գնել 80 մլն եվրոյով:
 
«Ռոմայի» հետ Աբրահամը կնքել է 5 տարվա պայմանագիր:

Նմանատիպ նյութեր