33910 դիտում
21:43 01-09-2015
Ադրբեջանական բանակի բաշիբոզուկները հրթիռակոծում են Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը. կան վիրավորներ, ովքեր ժամկետային զինծառայողներ են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` արդեն տևական ժամանակ է` ադրբեջանական բանակը ականանետներով հրթիռակոծման է ենթարկում Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան 2 վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորներն են` Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը:
Վերջիններս ժամկետային զինծառայողներ են:
Մեր տեղեկություններով` Գ. Գևորգյանը գտնվում է ծանր կայուն վիճակում:
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
15:30 24-03-2021
Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ