211652_close_icon
views-count1705 դիտում article-date 08:00 02-09-2015

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նոր առնձնատուն է գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանը, նախորդ տարի 29 մլն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել: Միեւնույն ժամանակ, Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 մլն դրամ: Մարինե Մկրտումյանը, դատելով, հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 մլն արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան գումար չուներ: Եթե 2014թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 40 հազար դոլար, ապա տարեվերջին՝ գրեթե 30 հազար դոլար: Եթե համարենք, որ համարենք, որ տարվա ընթացքում նվազած 10 հազար դոլարը նա ծախսել է հենց առանձնատան գործարքի համար, հողամասի վաճառքից ստացված 4,8 մլն դրամը նույնպես, ապա 29 միլիոնի կեսից էլ գումար է ստացվում: Իսկ թե ինչ կամ ում միջոցներով է Մարինե Մկրտումյանը առանձնատուն գնել, հայտնի չէ: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի 1,2 միլիոն դրամով հողամաս է գնել: 2014 թվականի տարեվերջին Մկրտումյանը հայտարարագրել է 185 հազար 790 ամերիկյան դոլար եւ 5 միլիոն դրամ: Ընդ որում, դրամով հայտարարագրած դրամական միջոցները նվազել են 19 միլիոն դրամով»: Մանրամասն՝ այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր