945 դիտում
09:14 02-09-2015
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը:
Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի:
Համախմբվելով եւ միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին:
Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր եւ անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:
Թանկագին հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին եւ բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը»:
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
15:29 23-02-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2177 դիտում
09:57 20-02-2020
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ
Այս բաժնից
649 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
577 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1000 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը