211652_close_icon

Քուրդ զինյալները շարունակում են հարձակումները թուրքական ուժային կառույցների վրա

views-count1380 դիտում article-date 09:26 02-09-2015
Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հերթական զինված հարձակումն են գործել Թուրքիայում, հաղորդում է Anadolu գործակալությունը: Այս անգամ թիրախը եղել է սահմանային Շըրնաք նահանգում տեղակայված զորամասերից մեկը: Ըստ տեղեկությունների՝ քրդերը խոշոր տրամաչափի նռնականետերից կրակ են բացել զորամասի վրա, ինչի հետևանքով 2 զինվորական է վիրավորվել: Տարվում է հատուկ գործողություն՝ հարձակումն իրականացրածներին գտնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր