211652_close_icon
views-count1316 դիտում article-date 11:20 02-09-2015

Նավթն էժանանում է՝ ԱՄՆ-ից և Չինաստանից ստացված վիճակագրական տվյալների ֆոնին

Չինաստանից և ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների ֆոնին շարունակում են նվազել նավթի համաշխարհային գները, հաղորդում է Ria Novosti-ն: Այսօր առավոտյան Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,22%-ով՝ մինչև ,59՝ 1 բարելի դիմաց, WTI-ը՝ 2,38%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով $ 44,03: Նախօրեին Չինաստանի պետական վիճակագրական բյուրոն հրապարակեց օգոստոս ամսվա՝ երկրի արդյունաբերության վերաբերյալ PMI-ն: Նշված ամսում պաշտոնական ցուցանիշը նվազել է մինչև 49,7 կետը՝ համընկնելով վերլուծաբանների կանխատեսումների հետ և հասնելով 2012 թվականից մինչև այսօր գրանցված նվազագույնին: Հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 50 կետ, ինչը խոսում է գործարար ակտիվության մասին:

Նմանատիպ նյութեր