211652_close_icon
views-count1436 դիտում article-date 11:06 22-07-2015

Նավթն էժանանում է ԱՄՆ-ի պահուստային պաշարների մասին տեղեկությունների սպասման ֆոնին

Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,71%-ով՝ մինչև $56,56՝ 1 բարելի դիմաց: WTI-ի ֆյուչերսների արժեքը՝1,44%-ով՝ կազմելով $50,13՝ 1 բարելի դիմաց: Ապասվում է, որ այսօր ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկ տվյալների վարչությունը հաղորդելու է երկրում վերջին շաբաթվա իր նավթի կոմերցիոն պաշարների մասին տվյալներ (բացառությամբ ռազմավարական ռեզերվների): Փորձագետները գտնում են, որ պաշարները կրճատվել են 2,258 մլն բարելով՝ մինչև 459,1 մլն բարելի: IG Markets-ի վերլուծաբան Բեռնարդ Ավի խոսքով՝ նավթի գները շարունակում են ճնշված մնալ, քանի որ գերմատակարարման տենդենցն է պահպանվում:

Նմանատիպ նյութեր