211652_close_icon
views-count27379 դիտում article-date 10:46 02-09-2015

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 2 եղբայրները սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերն անց Բյուրեղավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժիններ ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Բյուրեղավան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 25-ամյա Ռոման և 26-ամյա Արմեն Ստեփանյաններն են: Ըստ բժշկի հայտարարության՝ նրանցից մեկը գտնվում է ծանր կայուն, իսկ մյուսը՝ միջին ծանր վիճակում և ի վիճակի չեն կատարվածի վերաբերյալ այս պահին տեղեկություններ հայտնել: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ դանակահարությունը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր