21371 դիտում
15:45 27-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին են զանգահարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժoգնության է դիմել մի քաղաքացի։ Րոպեներ անց կրկին նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ «որովայնի ստորին կեսի կտրած-ծակած վերք» և «որովայնի ձախ կեսի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ևս 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բարեյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Աղաջանյանի գլխավորությամբ։
Արդեղ տեղում ոստիկաններնն ու քննիչները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 31-ամյա Արգեն Տ․-ն, 35-ամյա Դավիթ Ա․-ն և 28-ամյա Արարատ Ս․-ն, ովքեր գտնվելով Արտաշիսյան փողոցի 58 և 60 շենքերի բակում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+