211652_close_icon
views-count1564 դիտում article-date 16:18 02-09-2015

ԱՄՆ-ն ԻՊ զինյալների որս է սկսել՝ անօդաչու սարքերի միջոցով

ԱՄՆ հատուկ ծառայությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների «որս» են սկսել: Washington Post-ի տվյալներով՝ նրանք օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, որոնք անընդմեջ թռիչքներ են իրականացնում Սիրիայի տարածքում: Արդեն մի քանի հարվածներ են հասցվել: Մասնավորապես սպանվել է Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, որը միացել էր ԻՊ-ին եւ սոցցանցերում զբաղվում էր խմբավորման քարոզչությամբ: Սիրիայի տարածքում անօդաչու սարքեր կիրառելու համար ԱՄՆ, բնականաբար, չի հարցրել Դամասկոսի թույլտվությունը, գրում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր