Թայվանի ափերին են մոտեցել Չինաստանի 12 ռազմական ինքնաթիռ և 6 նավ
Թայվանի ափերի մոտ արձանագրվել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 12 ռազմական ինքնաթիռ և 6 նավ՝ հայտնել են Թայվանի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ դրանցից 9-ը հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը և մտել կղզու հարավարևմտյան և արևելյան հակաօդային պաշտպանության գոտիներ։
Գերատեսչության տվյալով՝ ձեռնարկվել են արձագանքման անհրաժեշտ միջոցառումներ: