914 դիտում
12:28 03-09-2015
Ավագ դպրոցներում ցեղասպանությունների դատապարտման վերաբերյալ բաց դասեր կանցկացվեն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության և գիտության ոլորտում հայ-իսրայելական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնականում միջբուհական հարթությունում է: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր` նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին:
Նախարարն ընդգծել է, որ ինքը ևս կվարի բաց դաս, որի ընթացքում կանդրադառնա նաև Հոլոքոստին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը, որը, ըստ նախարարի, վերջին շրջանում համալրվել է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վավերագրություններով ու փաստաթղթերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գիտահետազոտական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության զարգացման հարցերով:
Հանդիպման ավարտին անդադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող "Կայուն դպրոցական սնունդ" ծրագրին, ինչպես նաև նոր նախագծեր իրականացնելու հնարավորությանը:
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
23:45 27-02-2015
Գեղարքունիքի դպրոցներում ցեղասպանության 100-ամյակին նվիրված բաց դասեր կանցկացվեն
2221 դիտում
14:32 11-02-2017
Անգլիայի դպրոցներում կիբերանվտանգության դասեր կանցկացվեն
5139 դիտում
18:42 30-05-2017
Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ կանցկացվեն ավագ դպրոցներում
Այս բաժնից
1156 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1528 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ