5139 դիտում
18:42 30-05-2017
Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ կանցկացվեն ավագ դպրոցներում
«Արարատյան բակալավրիատ» ծրագրով հնարավոր կլինի Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ անցկացնել: Այս մասին այսօր՝ «Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը:
Նրա վստահեցմամբ՝ բոլոր աշխատանքներն այսօր ավարտված են և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի «Արարատյան բակալավրիատը» ներդրվի բոլոր ավագ դպրոցներում: Նոր կրթական ծրագիրը ունի մի քանի կարևոր առանձնահատկություն: Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ դրանցից առաջինը արժեքային համակարգն է, առանց որի հնարավոր չէ կրթություն պատկերացնել:
«Այս կրթական ծրագիրը բյուրեղացնում է ամբողջ հայ դպրության պատմությունը, որովհետև կարևորագույն խնդիր է, թե ինչպիսի մարդ ես դաստիարակում, ինչպիսի արժեքներով ես նրան զինում: Այդ մարդիկ պետք է լինեն մեր ապագան կերտողները և պատասխանատվությունը ստանձնողները»,- նշեց նա:
Ծրագիրն առաջին հերթին ներդրվելու են ՀՀ մարզերի և Արցախի 21 ավագ դպրոցներում. «Մենք սկսում ենք ոչ թե Երևանից, այլ մարզերից, որպեսզի մեր բոլոր երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տանք: Նախատեսում ենք, որ առաջիկա 10 տարվա ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը լինելու է Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում»,- հայտնեց Տեր Մեսրոպը:
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
18:44 01-04-2014
Ապրիլի 1-ից 10-ը կանցկացվեն մասնագիտական քննություններ
4244 դիտում
15:18 27-04-2020
Դպրոցներում փոխադրական, նաեւ ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան
911 դիտում
12:28 03-09-2015
Ավագ դպրոցներում ցեղասպանությունների դատապարտման վերաբերյալ բաց դասեր կանցկացվեն
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով