910 դիտում
15:52 03-09-2015
Ներառական կրթություն կիրականացնի ևս 11 դպրոց
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի "Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին" N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով:
Մասնավորապես, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է ևս 11 դպրոցով, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` մարզերում:
Ավելացված դպրոցներն են` Երևանի թիվ 144 և թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1, ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 1 և թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 և թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր Արմավիրի և Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցները:
Նմանատիպ նյութեր
4814 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
1239 դիտում
20:00 17-09-2015
Նախարարը կայցելի հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներ
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»