211652_close_icon
views-count1531 դիտում article-date 16:45 03-09-2015

Սիրիայում զինյալները քիմիական զենք են կիրառել

Սիրիական Իդլիբ նահանգում Ֆուա եւ Կեֆրայա շիիթական բնակավայրերի մի քանի բնակիչներ զինյալների հերթական կրակոցներից հետո մահացել են գազի թունավորումից: Մի քանիսի մոտ էլ շնչառական խնդիրներ են գրանցվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ քիմիական զենք են կիրառել «Ջեյշ ալ-Փաթահ» իսլամիստական խմբավորման զինյալները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները հրթիռակոծել են նշյալ բնակավայրերը, իսկ երկօրյա հրադադարի ռեժիմի ընթացքում 300 հոգու հաջողվել է բնակավայրերից դուրս գալ:

Նմանատիպ նյութեր