211652_close_icon
views-count12059 դիտում article-date 20:55 03-09-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes 600-ն ու Nissan-ը. հավաքվածները պնդում էին, որ ՃՈ-ն ուշացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 էլեկտրասյան մոտ բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Արմեն Արևշատյանի վարած Mercedes 600 մակնիշի 34 CL 381 համարանիշի և 36-ամյա Պերճ Մարգարյանի վարած Nissan մակնիշի 18 RT 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Արամ Կարապետյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ճանապարհային ոստիկանությունը 1 ժամից ավելի ուշացել է, իսկ վերջիններս էլ արդարանում էին ասելով, թե քաղաքում վթարները այնքան շատ են, որ չեն հասցնում ձևակերպել: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր