211652_close_icon
views-count1567 դիտում article-date 01:14 04-09-2015

Եմենում հուսիթները սպանել են ԻՊ-ի կողմնակիցների

Եմենի մայրաքաղաք Սանայում «Անսար Ալլահ» խմբավորման անդամները(ապստամբ-հուսիթներ) հատուկ գործողություն են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմակիցների հանդեպ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք շրջափակել են մայրաքաղաքի հարավային թաղամասերից մեկը եւ մոտեցել հինգ տների, որտեղ ապաստանել են ԻՊ-ի կողմնակիցները: Մի քանի րոպե շարունակ կրակոցներ են հնչել, թե որքան սպանված կա՝ չի հաղորդվում: Հիշեցնենք՝ չորեքշաբթի պայթյուններ էին գրանցվել մզկիթներից մեկում, մահացել էր 32, վիրավորվել 98 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ն: Նշենք, որ Եմենում արդեն մեկ տարի զինված հակամարտություն է ընթանում ապստամբ-հուսիթների, նախագահական զորքերի եւ նախկին նախագահի ուժերի միջեւ:

Նմանատիպ նյութեր