211652_close_icon
views-count2140 դիտում article-date 13:52 04-09-2015

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության հետ միջոցների վարչությունը:

Նմանատիպ նյութեր