211652_close_icon
views-count8413 դիտում article-date 15:26 04-09-2015

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Ադրբեջանի Օգուզի շրջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը: Ցնցումները գրանցվել են 14:38-ին, սակայն թույլ են եղել: Էպիկենտրոնը գտնվել է Շեքիում՝ 20 կմ խորության վրա: Չի հաղորդվում, սակայն, թե երկրաշարժի ուժգնությունը որքան է եղել: Հիշեցնենք, որ առավոտյան գրանցված երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով եղել է 5,3 մագնիտուդ: Այն տներ է վնասել, ինչպես նաև մեծ խուճապ առաջացրել բնակչության շրջանում:

Նմանատիպ նյութեր